Կենտրոն – Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել «Ցեղակրոն» կուսակցության` նոյեմբերի 5-ին ձերբակալված առաջնորդ Շանթ Հարությունյանի և մյուս տասնչորս քաղբանտարկյալների գործով առաջին դատական նիստը:
Դատարանի կարգադրիչները քաղբանտարկյալների հարազատներին, լրագրողների մեծ մասին թույլ չեն տվել ներս մտնել դատարան` պատճառաբանելով, որ դահլիճում տեղ չկա:
Epress.am-ի թղթակիցը, սակայն, հետագայում ներս մտնելով, տեսել է, որ դահլիճում շարքերի մեծ մասն ազատ էր: