Home / Video / Վարդգես Գասպարին հացադուլ է սկսել Սերժ Սարգսյանի տան դիմաց

Վարդգես Գասպարին հացադուլ է սկսել Սերժ Սարգսյանի տան դիմաց

Ինժեներ, նախկին քաղբանտարկյալ, քաղաքացիական ակցիաների մասնակից Վարդգես Գասպարին այսօր առավոտյան իր բնակարանի դռան առջև կրկին գոմաղբ է հայտնաբերել։ Երեկ դռան առջև լցված գոմաղբը նա տարել էր Սերժ Սարգսյանի տան մոտ, որից հետո նրան բերման էին ենթարկել ոստիկանության բաժին։

Այսօրվա դեպքից հետո Վարդգես Գասպարին որոշել է հացադուլ սկսել Սերժ Սարգսյանի տան դիմացի մայթին՝ Պռոշյան֊Դեմիրճյան փողոցների խաչմերուկում։