Home / Հայաստան / «Ռեալը» ևս մեկ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստ ձեռք բերեց

«Ռեալը» ևս մեկ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստ ձեռք բերեց

Մադրիդի «Ռեալն» այս ամառվա ընթացքում Գերմանիայի հավաքականի արդեն երկրորդ ֆուտբոլիստի է գնել: Սամի Խեդիրայից հետո «Ռեալի» ղեկավարությունը պայմանագիր կնքեց Մեզութ Օզիլի հետ: Նշենք, որ Օզիլով հետաքրքրվում էր նաև «Բարսելոնան»:

Օզիլի նախկին ակումբը` «Վերդերը», հաստատել է ֆուտբոլիստի վաճառքի փաստը, սակայն լրացուցիչ տեղեկություններ չի հայտնել:

Իսպանական լրատվամիջոցների հաղորդմամբ Օզիլի համար «Ռեալը» վճարել է 15 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի 5 միլիոն եվրո: