Home / Армения / Քսենիա Սոբչակին դատի են տվել

Քսենիա Սոբչակին դատի են տվել

Ռուսաստանի Ներքին գործերի նախկին նախարար Անատոլի Կուլիկովը դատի է տվել Քսենիա Սոբչակին, հաղորդում է «Московский комсомолец»-ը:

Նա Սոբչակից մեկ միլիոն դոլար փոխհատուցում է պահանջում բարոյական վնաս հասցնելու համար:

Կուլիկովն այս քայլին է դիմել փետրվարի 17-ին «Аргументы и факты» թերթում հայտնված հոդվածից հետո: Հոդվածը լույս է տեսել «Սոբչակը Սոբչակի մասին. Հայրիկն է դաստիարակել Պուտինին և Մեդվեդևին» վերնագրով, որում Քսենիա Սոբչակը Կուլիկովին և մի շարք այլ քաղաքական գործիչներին մեղադրում էր իր հորը «թունավորելու» մեջ:

Կուլիկովը Սոբչակից պահանջել է հերքել հոդվածում առկա տեղեկատվությունը: Սոբչակի փաստաբանները մտադիր են ապացուցել, որ հոդվածը Կուլիկովին վարկաբեկող տեղեկատվություն չի պարունակում: