Home / Հայաստան / ԿԳՆ-ն հայտարարություն է տարածել` կապված դասագրքերի վարձավճարների հետ

ԿԳՆ-ն հայտարարություն է տարածել` կապված դասագրքերի վարձավճարների հետ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում հանրակրթական դպրոցների աշակերտների ծնողներից դասագրքերի վարձավճարների վերաբերյալ, ԿԳՆ աշխատակազմի հասարակայնության  հետ կապերի և տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է, որ 2010թ. օգոստոսի 21-ին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ստորագրել է հրաման «2010-2011 ուսումնական տարվա հանրակրթական ուսումնական հաստատությունների դասագրքերի համար ներդրումային գումարների չափը հաստատելու մասին» /թիվ 1322-Ա/Ք/:

Հանձնարարվել է հանրակրթական դպրոցների բոլոր տնօրեններին դասագրքերի վարձավճարների վերաբերյալ տեղեկատվական թերթիկները փակցնել դպրոցներում` ծնողների և աշակերտների համար տեսանելի տարածքներում: