Home / Армения / Բելգիայում գնացքների բախման հետևանքով տուժածների թիվն աճում է

Բելգիայում գնացքների բախման հետևանքով տուժածների թիվն աճում է

Երեքշաբթի երեկոյան Բելգիայում 2 ուղևորատար գնացքների բախման հետևանքով տուժածների թիվը հասել է 62-ի: Այս մասին ասված է բելգիական Infrabel երկաթուղային ընկերության կայքում:

Ավելի վաղ ընկերությունը տեղեկացրել էր, որ պատահարի հետևաքնով 2 մարդ զոհվել է, 6-ը` տուժել: Երկու մարդու շտապ հիվանդանոց են տեղափոխել, իսկ մյուսներին հենց տեղում են բժշկական օգնություն ցուցաբերել: Երկու գնացքում 180 մարդ է եղել:

Նշենք, որ գնացքները բախվել էին Լյուքսեմբուրգի սահմանից ոչ շատ հեռու: