Home / Հայաստան / Միևնույնն է` կբարելավենք հարաբերությունները Հայաստանի հետ. Դավութօղլու

Միևնույնն է` կբարելավենք հարաբերությունները Հայաստանի հետ. Դավութօղլու

Աշխարհը նոր գլոբալ քաղաքականության, տնտեսական և մշակութային նոր կարգի կարիք ունի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն Հարվարդի համալասարնում տեղի ունեցած համաժողովի ընթացքում: Իր խոսքում Դավութօղլուն անդրադարձել է նաև Թուրքիայի արտաքին քաղաքականությանը և, մասնավորապես, Հայաստանի հետ հարաբերություններին:

Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքով` այսօր իր երկիրը հիանալի բարեկամական հարաբերություններ է ձևավորել հարևան պետությունների հետ:

«Միակ բացառությունը Հայաստանն է: Բայց վաղ թե ուշ մենք կկարգավորենք հարաբերությունները նաև Հայաստանի հետ»,-նշել է Դավութօղլուն:

Արտգործնախարարը խոսել է նաև Թուրքիայի աշխարհագրական դիրքի կարևորության մասին:

«Թուրքիան միայն մեկ տարածաշրջանում չէ գտնվում, այլ մի քանի տարածաշրջանների է պատկանում, ինչի հետևանքով հարևան երկրների  խնդիրները ազդում են նաև մեր պետութան վրա: Հենց այս ամենի շրջանակում` Թուրքիան ակտիվ դիվանագիտություն է վարում, որն ուղղված է հավանական ճգնաժամը կանխելուն»,-ասել է նախարարը:

Նրա խոսքով` դրա վկայությունն են Եվրամիությանը Թուրքիային անդամակցելու ընթացքը, Միացյալ Նահանգների հետ ռազմավարական դաշինքն ու լավ հարաբերությունները հարևան պետությունների հետ: