Home / Армения / Իրանում կիրակի իրականացվել է 4 մահապատիժ

Իրանում կիրակի իրականացվել է 4 մահապատիժ

Հոկտեմբերի 10-ին` Մահապատժի դեմ համաշխարհային օրը, Իրանի բանտում իրականացվել է 4 մահապատիժ, այդ թվում` մեկ կնոջ:

Նրանք բոլորը դատապարտվել էին մահամատժի թմրանյութերի վաճառքի համար:
Դատապարտյալները կախաղան են բարձրացվել կիրակի Զենջան քաղաքի բանտում:
Այսպիսով, Իրանում մահապատժի ենթարկվածների թիվը 2010թ. հասել է 129-ի: Նախորդ տարի այդ ցուցանիշը կազմել էր 270:
 
Երկրի իշխանությունները համոզված են, որ մահապատիժների իրականացումն անհրաժեշտ է հասարակական անվտանգությունն ապահովելու համար:

Իրանի բնակիչներին մահապատիժ է սպառնում սպանության, բռնաբարության, զինված կողոպուտի, թմրանյութերի վաճառքի, ինչպես նաև ընտանեկան դավաճանության համար, հայտնում է AFP գործակալությունը: