Home / Армения / Անջելինա Ջոլիին արգելել են ֆիլմ նկարահանել քաղաքականության պատճառով

Անջելինա Ջոլիին արգելել են ֆիլմ նկարահանել քաղաքականության պատճառով

Չորեքշաբթի բոսնիական իշխանությունները արգելել են ամերիկյան դերասանուհի Անջելինա Ջոլիին նկարահանումներ իրականացնել Բոսնիայի մայրաքաղաք Սարայևոյում և Զենիցա քաղաքում:

Նշենք, որ Ջոլին առաջին անգամ հանդես է գալիս որպես ռեժիսոր` ֆիլմ նկարահանելով սերբ տղայի և բոսնիացի աղջկա սիրո մասին, ովքեր պատերազմի պատճառով այդպես էլ չեն կարողանում միասին լինել:

Բոսնիական մամուլը, սակայն, գրել էր, որ ֆիլմում սերբ տղամարդը բռնաբարում է մահմեդական աղջկան, որից հետո սիրահարվում նրան: Նման սցենարը զայրույթ էր առաջացնել Բոսնիայում բնակվող պատերազմից տուժածների մոտ, ովքեր պահանջել էին չեղյալ համարել նկարահանումների մասին թույլտվությունը:

Նրանց պահանջին ընդառաջ էր գնացել երկրի մշակույթի նախարար Գավրիլո Գրահովացը, ով արգելել էր նկարահանումներ անցկացնել Բոսնիայում: Համաձայն նախարարի` նկարահանումները թույլ կտան միայն այն ժամանակ, երբ Ջոլին բոսնիական կողմին կուղարկի ֆիլմի մանրամասն սցենարը:

Նշենք, որ Ջոլին արդեն իսկ սկսել է նկարահանումները Հունգարիայում և պատրաստվում էր տեղափոխվել Բոսնիա` դրանք շարունակելու համար: