Home / Армения / Հայ Ազգային Կոնգրեսն այսօր հանրահավաք կանցկացնի Մատենադարանի մոտ

Հայ Ազգային Կոնգրեսն այսօր հանրահավաք կանցկացնի Մատենադարանի մոտ

Այսօր ժամը 18:00-ին Հայ Ազգային Կոնգրեսը հանրահավաք է հրավիրել Մատենադարանի մոտ: Հանրահավաքի իրազեկումն ընդունված է ի գիտություն Երևանի քաղաքապետարանի թիվ 72 որոշմամբ:

Ինչպես ավելի վաղ ՀԱԿ-ը հայտարարել էր, հանրահավաքի օրակարգում կխոսվի «Հայաստանում աղետալի չափերի հասնող կոռուպցիայի քաղաքական և տնտեսական հետևանքների, կոռուպցիոն  մեխանիզմների և վերջին շրջանի աղաղակող գործարքների և Հայաստանում ժողովրդավարության վերականգնման ուղիների մասին»:

Հանրահավաքին ելույթ կունենա ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Հանրահավաքից հետո ընդդիմադիր ուժերը նախատեսում են երթ կազմակերպել: