Home / Армения / Ինդոնեզիայում հրաբուխի զոհերի թիվը հասել է 153-ի

Ինդոնեզիայում հրաբուխի զոհերի թիվը հասել է 153-ի

Ինդոնեզիայի Մերապի լեռան հրաբուխային ժայթքման հետևանքով առաջացած զոհերի թիվը մեծանում է: Ինդոնեզիայի բնական աղետների հետևանքների վերացմամբ զբաղվող վարչության տվյալներով` այս պահին զոհերի թիվը հասել է 153-ի: Ավելի վաղ 138 զոհի մասին էր խոսվում, հաղորդում է newsru.com-ը:

Ընդհանուր առմամբ 382 մարդ է տուժել հրաբուխի ժայթքումից, ավելի քան 320 հազար մարդ տեղահանվել է:

Ինդոնեզիայի հիվանդանոցները լի են ծանր այրվածքներ ստացած տուժածներով: Տեղի հիվանդանոցի ներկայացուցիչներից մեկը հայտնել է, որ «ընտանիքները անընդհատ հայտնում են 218 անհայտ կորածների մասին: Հավանաբար, նրանցից շատերը մահացածների թվում են»:

96 մահացածներից միայն 48-ին են կարողացել ճանաչել, որոնք մարմինները գրեթե ամբողջությամբ այրված են եղել: