Home / Հայաստան / Լուկաշենկոն նսեմացրել է Լավրովին, ով Մինսկ էր եկել «վերջին նախազգուշացումով»

Լուկաշենկոն նսեմացրել է Լավրովին, ով Մինսկ էր եկել «վերջին նախազգուշացումով»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրաժարվել է հանդիպել նոյեմբերի 22-ին Մինսկ ժամանած ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Պաշտոնապես նախարարի ժամանման նպատակը երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների համատեղ ժողովին մասնակցությունն էր: Սակայն ըստ փորձագետների` Լավրովի այցելությունը կարելի է համարել «Մոսկվայի վերջին նախազգուշացումը» Բելառուսի նախագահին, ով «Եվրամիության հետ հարաբերություններից լավ է զգում իրեն», գրում է «Коммерсант»-ը:

Առավել մեծ կարևորություն է տրվում ՌԴ ԱԳ նախարարի այցին այն պատճառով, որ այն իրականացվում է Բելառուսում նախագահական ընտրություններից մեկ ամիս առաջ, և Մոսկվայի ու Մինսկի միջև հարաբերությունների ակնհայտ սառեցման պայմաններում:

Լավրովի այցը արհամարհելու Լուկաշենկոյի որոշումը ակնհայտորեն ցուցադրական բնույթ է կրում, քանի որ մինչ այդ Բելառուսի ղեկավարը հանդիպում էր Ռուսաստանից ժամանած նույնիսկ նահանգապետերի հետ: Ռուսաստանյան կողմին չփրկեց Լավրովի նույսնիսկ այն հայտարարությունը, որ ինքը, ի տարբերություն իր արևմտյան կոլեգաների, չի հանդիպելու բելառուսական ընդդիմադիր առաջնորդների հետ: