Home / Հայաստան / Աղվան Հովսեփյանին պիտի դաս լինի… Ջհանգիրյանը` պաշտոնանկությունների մասին

Աղվան Հովսեփյանին պիտի դաս լինի… Ջհանգիրյանը` պաշտոնանկությունների մասին

Քաղբանտարկյալների ազատության հարցը միայն նրանց հարազատներին ու ընկերներին չի վերաբերում, և միայն Երևանում չէ, որ նրանց ազատության համար պետք է պայքարեն: Հենց դա է պատճառը, որ ընդդիմությունը սկսել է ակցիաներ կազմակերպել մարզերում: Հայ ազգային կոնգրեսի` Ապարանում կայացած ակցիայի ժամանակ նման հայտարությամբ է հանդես եկել ՀԱԿ-ի ներկայացուցիչ, ՀՀ նախկին զինդատախազ, նախկին քաղբանտարկյալ Գագիկ Ջհանգիրյանը:

Խոսելով Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի մասին` Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել է, որ Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում է արտահերթ նախագահական ընտրությունների:

«Եվ դա պետք է մեր յուրաքանչյուր տարածքային շտաբ, տարծքային կառույց և ակտիվիստ իր համար ընդունի որպես գործունեության ծրագիր և ուղենիշ: Դուք տեսնում եք, թե ինչ է կատարվում իշխանության ներսում, նրանք հասել են արդեն իրար խժռելու, խժռում են այնպիսի անձանց, որոնք ամեն ինչ արել են այս իշխանություններին` իշխանության աթոռին պահելու համար: Իրար են խժռում, իրանք այսօր կտրում են այն աթոռի ոտքերը, որի վրա նստած են, և, ես կարծում եմ, Բեգլարյանի, Դանիելյանի ու նաև երեկ հանված նախարարների օրինակները մեր մեծահարուստներին, պաշտոնայաներին, նաև ձեր հայրենակից Աղվան Հովսեփյանին  դաս պիտի լիներ, որ վաղն իրենց հետ նույն ձևով են վարվելու: Մենք չենք հասցնելու իրենց հետ այդ ձևով վարվել, մենք մինչև գանք իշխանության` իշխանությունն իրենց արդեն զոհաբերած է  լինելու, իրենց արդեն զոհած ու նաև տեռորի ենթարկած է լինելու»,- ասել է Ջհանգիրյանը: