Home / Armenia / Հայաստանի կողմնորոշումը դեպի ԱՄՆ թույլ կտա լուծել ղարաբաղյան հակամարտությունը

Հայաստանի կողմնորոշումը դեպի ԱՄՆ թույլ կտա լուծել ղարաբաղյան հակամարտությունը

Լեռնային Ղարաբաղի հարցում 2011թ. կանխատեսումներն այդքան են սփոփիչ չեն: Առաջխաղացման հեռանկար հակամարտությունը գրեթե չունի, հատկապես եթե հաշվի առնել, որ կողմերը ձեռքից բաց թողեցին ԵԱՀԿ գագաթաժողովին արդյունքի հասնելու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է «Ժառանգություն» հիմնադրամի` Ռուսաստանի, Եվրասիայի և միջազգային էներգետիկ քաղաքականության փորձագետ Արիեն Քոենը:

Նրա խոսքով` 2011թ. ԱՄՆ-ն սկսելու է ակտիվ նախապատրաստվել 2012թ. նախագահական ընտրություններին: Բացի դրանից, 2011թ. բեկումնային կդառնա Աֆղանստանում կոալիցիայի ուժերի գործողությունների համար, կարծում է փորձագետը:

«Դա նշանակում է, որ ԱՄՆ-ն այլ գերակայություններ է ունենալու: Այնպես որ, դժվար լուծելի հակամարտությունները, որտեղ քաղաքական և փի-ար դիվիդենդներ ստանալու հեռանկարը մեծ չէ, իսկ ազգային անվտանգության սպառնալիքը` սահմանափակ, ԱՄՆ-ի վարչակազմի համար աննշան դեր են ստանում, հատկապես երկրում տնտեսական իրավիճակի ֆոնին», – Քոենի խոսքերն է մեջբերում Trend-ը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի միջնորդական առաքելությանը, ապա այստեղ ամեն ինչ այդքան միանշանակ չէ, համոզված է փորձագետը:

«Ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստ է լուրջ զիջումների` առաջընթաց ապահովելու համար: Մյուս կողմից` Հայաստանի ու Ռուսաստանի պատմական կապերը չեն կարող սասանվել Ադրբեջանի` հայկամարտությունը լուծելու ցանկությամբ: Ուժերի նման բաշխումը կարող է փոխել միմիայն Հայաստանի կողմնորոշումը դեպի ԱՄՆ, որը, ի դեպ, հնարավոր է ապագայում», – եզրափակել է Քոենը: