Home / Армения / Սահակաշվիլի. Ռուսները կովկասցիներին հստակ ցույց տվեցին դռան տեղը

Սահակաշվիլի. Ռուսները կովկասցիներին հստակ ցույց տվեցին դռան տեղը

«Ռուսաստանի տարբեր շրջաններում կատարված իրադարձություններն ուղղված են կովկասցիների վտարմանը», – ադրբեջանական ANS-ին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:

«Պետք է առանց պատրանքների ապրել: 2008թ. պատերազմը մինչ օրս ավարտված չէ և երբեք էլ չի սահմանափակվել: Այն (պատերազմը – խմբ.) 2006թ. իրադարձությունների շարունակությունն էր, երբ Ռուսաստանի մի շարք շրջաններից վտարվեցին վրացիներ և այլ կովկասցիներ: 2008 թվականին մենք բոլորս դա շատ լավ հասկացանք, իսկ այսօրվա իրադարձությունները օղակներն են այդ շղթայի, որը շատ հստակ է կառուցված: Իրականում ջինին արդեն բաց են թողել լամպից: Աստիճանաբար այն ավելի ու ավելի սարսափելի ուրվագծեր է ստանում, իսկ այդ ամենը խթանելը շատ հեշտ է: Սակայն նախկին իրավիճակն այլևս վերականգնել հնարավոր չէ, – ասել է Սահակաշվիլին:

Նրա խոսքով` կովկասցիներին հստակ ցույց տվեցին դռան տեղը:

«Բայց պետք է հասկանալ, որ դռան հետևում փակուղի է: Իսկ մենք ցանկանում են խաղաղություն Կովկասում», – ամփոփել է Վրաստանի նախագահը: