Home / Հայաստան / Ահաբեկիչն անարգել բարձրացել է «Դոմոդեդովոյի» երկրորդ հարկ

Ահաբեկիչն անարգել բարձրացել է «Դոմոդեդովոյի» երկրորդ հարկ

Ռուսաստանի իրավապահ մարմինները զգուշացված են եղել այսօր «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողության մասին, հաղորդում են ռուսաստանյան ԶԼՄ-ները` հղում կատարելով սեփական աղբյուրների վրա: Սակայն ահաբեկչությունը չի հաջողվել կանխել. «Դոմոդեդովոյում» հնչած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 35 մարդ, վիրավորվել է մոտ 140:

РИА «Новости» գործակալությունը հաղորդում է, որ ՌԴ հատուկ ծառայությունները տեղեկատվություն են ստացել, որ մոսկովյան օդանավակայաններից մեկում ահաբեկչական գործողություն է իրականացվելու: Նրանք փնտրել են երեք կասկածյալների, սակայն վերջիններս անարգել մտել են օդանավակայանի տարածք, հետևել իրենց ընկերոջ կողմից իրականացված պայթյունին և լքել օդանավակայանը:

Life News-ի տեղեկություններով` պայթյունի մասին տեղեկատվությունն օդանավակայանի անվտնագության ծառայությունը ստացել է դեռևս մեկ շաբաթ առաջ, անգամ իմացել են պայթյունի վայրը` մաքսային անցակետի վայրի մոտակայքում:

«Դոմոդեդովո» օդանավակայանի անվտանգության աշխատակիցները պատմում են, որ վերջին ամսվա ընթացքում իրենք աշխատակազմը կրճատել են 50 տոկոսով, և նրանք լուրջ գործով չեն զբաղվել` «կթելով» Միջին Ասիայից ժամանած մարդկանց: