Home / Հայաստան / Թեհրանի փողոցներում մարդկանց թիվն ավելանում է. կան զոհեր ու վիրավորներ

Թեհրանի փողոցներում մարդկանց թիվն ավելանում է. կան զոհեր ու վիրավորներ

Թեհրանում ցուցարարների և ոստիկանության բախումների հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ, կան տասնյակ վիրավորներ, ավելի քան 200 մարդ ձերբակալվել է, միկրոբլոգերում գրում են ականատեսները:

Աշխատանքային օրվա ավարտից հետո ցուցարարների թիվը զգալի ավելացել է: Տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել են քաղաքի երկու հիմնական հրապարակներում` Ազադիում ու Էնքելաբում:

Նրանք վանկարկում են հակակառավարական կարգախոսներ, պահանջում ազատել բոլոր քաղբանտարկյալներին և ժողովրդավարական դարձնել ռեժիմը: Որոշ փողոցներում հայտնվել են բարիկադներ, որոնց հետևում մարդիկ թաքնվում են ոստիկաններից: Վերջիններս մարդկանց ցրելու համար օգտագործում են արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և մահակներ:

Բացի Թեհրանից, զանգվածային ցույցեր անցնում են նաև Իրանի այլ քաղաքներում: