Home / Հայաստան / Թունիսում իսլամիստներն այրում են հասարակաց տները

Թունիսում իսլամիստներն այրում են հասարակաց տները

Թունիսի մայրաքաղաք Թունիսում իսլամիստական շարժումների ներկայացուցիչները փորձել են այրել «կարմիր լապտերների փողոցը», որը մեծ ճանաչում էր ձեռք բերել զբոսաշրջիկների և տեղաբնակների շրջանում: Ոստիկանությանը և զինված ուժերին հաջողվել է կասեցնել իսլամիստների գործողությունները:

Ավելի վաղ` փետրվարի 18-ին, իսլամիստները ցույցեր են իրականացրել, նրանք պահանջում էին փակել հասարակաց տները:

Նշենք, որ պաշտոնանկ արված նախագահ Զին էլ Աբիդին Բեն Ալիի օրոք Թունիսը արաբական աշխարհի ամենաաշխարհիկ երկրներից էր: Այստեղ գործում էր բազմակնության արգելքը: