Home / Հայաստան / «Մենք չենք կռանում երթուղայինում» էջում լուսանկարներ են հայտնվել

«Մենք չենք կռանում երթուղայինում» էջում լուսանկարներ են հայտնվել

Facebook սոցիալական ցանցում ստեղծված «Մենք չենք կռանում երթուղայինում» խմբում արդեն հայտնվել են լուսանկարներ, որոնցում պատկերաված են երևանյան երթուղայիններում տիրող վիճակը:

Լուսանկարներից մեկի հեղինակներն են Հայաստան գործուղման եկած բուլղարացիները: Լուսանկարը տեղադրող օգտատերը գրում է, որ այդ վիճակը հյուրերին զարմացրել և ծիծաղելի է թվացել:

Հիշեցնենք, որ Facebook սոցիալական ցանցում «Մենք չենք կռանում երթուղայինում» խումբ է ստեղծվել, որը նախատեսում է առաջիկայում ակցիաներ սկսել, որոնց բնույթն առայժմ չի մանրամասնվում:

Խմբի անդամները գրում են, որ այժմ տարվում են նախապատրաստական աշխատանքներ, և այս փուլում անհրաժեշտ են լինելու կռացած ուղևորներով լի և կռանալու պրոցեսը նկարագրող ֆոտոներ և վիդեոներ: