Մոտ 20 օր առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կադրային փոփոխություններ է արել իրեն պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությունում, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Ըստ օրաթերթի տվյալների, «Կենտրոնով» հեռարձակվող «Ուրվագիծ» հաղորդման հեղինակ Պետրոս Ղազարյանը թեև շարունակելու է վարել իր հաղորդումը, սակայն նրա կապվածությունը նախագահի նստավայրին պատճառ է դարձել, որ նրան հեռացնեն լուրերի ծրագիրը («Էպիկենտրոն» – Epress.am) ղեկավարելուց:
Նրա փոխարեն լուրերի հաղորդման ղեկավար է նշանակվել Բաղդասար Մհերյանը, ով աշխատել է Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» ծրագրում, ապա քաղաքաշինության նախարարի մամուլի խոսնակն է եղել:
«Հրապարակի» տեղեկություններով` այս փոփոխությունները Պետրոս Ղազարյանը ծանր է տարել և անգամ մի շաբաթ աշխատանքի չի գնացել: «Ուրվագծի» որոշ հաղրոդումներ կրկնել են, որպեսզի նրա բացակայությունը չերևա: Օրաթերթը նաև նշում է, որ Պետրոս Ղազարյանը որոշել է սեփական ինտերնետային կայքը ստեղծել և աշխատում է այդ ուղղությամբ: