Home / Հայաստան / Առճակատման գնալու մասին հայտարարությունն իրական մտադրություն չէ. Դավիթ Հարությունյան

Առճակատման գնալու մասին հայտարարությունն իրական մտադրություն չէ. Դավիթ Հարությունյան

Այսօր Կառավարության ընդունելությունների տանը կայացած Հայ Ազգային Կոնգրեսի և իշխանության պատվիրակությունների երկրորդ հանդիպումից հետո Կոնգրեսի պատվիրակության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ եթե բանակցությունների ընթացքում խաղաղ ճանապարհով չստացվի դուրս գալ լրջագույն քաղաքական ճգնաժամից, առճակատում կլինի:

Լրագրողները խնդրել են այդ հայտարարությունը մեկնաբանել կոալիցիայի պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանին, ով, մասնավորապես, ասել է.

«Թե ինչ է նշանակում առճակատում… կարծում եմ՝ հարցը պետք է ուղղեք պարոն Զուրաբյանին՝ ինքն ի՞նչ ի նկատի ունի: Ես չեմ կարծում, որ դա իրական մտադրություն է, որովհետև իմ կարծիքը բանակցող մյուս կողմի մասին շատ բարձր է, և կարծում եմ՝ եթե նման հայտարարություն անգամ արել են, ապա դա արել են զուտ մարտավարական նպատակներով, ոչ ավել»: