Home / Հայաստան / Եվրոպական որ քաղաքներում են ամուսինները առավել հաճախ դավաճանում

Եվրոպական որ քաղաքներում են ամուսինները առավել հաճախ դավաճանում

Ամուսնացած մարդկանց համար ծանոթությունների Gleeden առաջին միջազգային հանրությունը հետազոտություն է անցկացրել և պարզել է, թե Եվրոպայի որ քաղաքներում են ապրում ամենաանհավատարիմ ամուսինները:

Արդյունքներն այնքան էլ չեն զարմացրել հետազոտողներին, քանի որ ավելի հաճախ պատահական սիրային հարաբերություններ են ունենում աշխարհի ամենառոմանտիկ քաղաքի` Փարիզի բնակիչները: Փարիզեցիների կեսից ավելին` 52 %-ը, խոստովանել է, որ արտամուսնական կապեր ունի:

«Դավաճանների» վարկանշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է Միլանը, որտեղ, հարցման արդյունքների համաձայն, ապրում են 38% ոչ հավատարիմ ամուսիններ:

Երրորդ «պատվավոր» հորիզոնականում են իսպանական Բարսելոնայի բնակիչները, կողմնակի հարաբերությունների փաստը խոստովանել է հարցվածների 36%-ը:

4-րդ և 5-րդ տեղերը համապատասխանաբար կիսել են Բրյուսելը (31%) և Լոնդոնը (28%), որի բնակիչները հայտնի են իրենց պահպանողական ավանդույթներով: