Home / Հայաստան / ԱԱԾ աշխատակիցը վաճառում էր բարձրաստիճան պաշտոնյաների գործարարների գաղտնալսումնե՞րը

ԱԱԾ աշխատակիցը վաճառում էր բարձրաստիճան պաշտոնյաների գործարարների գաղտնալսումնե՞րը

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս օրերին դռնփակ դատական նիստեր են ընթանում, որտեղ ամբաստանյալն ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության 4-րդ բաժնի պետի տեղակալ Արմեն Տեր-Մինասյանն է, գրում է «Ժողովուրդ» թերթը: Թերթի տեղեկություններով` Տեր-Մինասյանը մեղադրվում է բարձրաստիճան պաշտոնյաների և խոշոր գործարարների հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները տարբեր անձանց վաճառելու մեջ։

Ըստ լուրերի՝ նա էլ է հանցավոր խմբի անդամ, որը կապ չունի վերջերս վնասազերծված բանդայի հետ։ «Ժողովրդի» աղբյուրների վկայությամբ՝  փակ դատաքննության ընթացքում դատարան են հրավիրվել ԱԱԾ 6 աշխատակիցներ։ Լուրը պաշտոնապես հաստատելու նպատակով թերթը զանգահարել է ԱԱԾ մամուլի քարտուղարին, սակայն վերջինս առաջարկել է կա՛մ դիմել դատարան, կա՛մ ՀՔԾ, քանի որ ինքը չի կարող պատասխանել հարցերին։