Home / Հայաստան / Հանրահավաքի մասնակցի ընտանիքի անդամներին ոստիկանություն են հրավիրել

Հանրահավաքի մասնակցի ընտանիքի անդամներին ոստիկանություն են հրավիրել

Արտաշատ քաղաքի մոտ գտնվող Դիմիտրով գյուղի բնակիչ Հրանտ Բարսեղյանը, ով մասնակցում է Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներին, Epress.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է, որ գյուղի թաղայինը մի քանի ոստիկանների հետ այցելել է իր տուն:

Նրանք ոստիկանություն են հրավիրել Բարսեղյանի 16-ամյա դստերը՝ Հռիփսիմե Բարսեղյանին, և հորը՝ 71-ամյա Ալբերտ Բարսեղյանին:

Ոստիկանները ընտանիքի անդամներից պահանջել են, որպեսզի իրենք հորդորեն Հրանտ Բարսեղյանին հետ վերադառնալ գյուղ և չմասնակցել հանրահավաքներին:

Ինչպես մեզ պատմեցին Արտաշատի մի քանի այլ ակտիվիստներ, ոստիկանությունը վերջին երկու օրերի ընթացքում այցելում է ՀԱԿ համակիրների տներ, ակտիվիստներին հրավիրում է ոստիկանություն և պահում է այնտեղ մի քանի ժամ առանց որևէ բացատրություն տալու: