Home / Հայաստան / Գագիկ Ջհանգիրյանը քննադատել է դատական համակարգը

Գագիկ Ջհանգիրյանը քննադատել է դատական համակարգը

Այսօր Ազատության հրապարակում Կոնգրեսի իրավական ծառայության կենտրոնի համակարգող Գագիկ Ջհանգիրյանը մինչև հանրահավաքը քաղաքացիներին ներկայացրել է Կոնգրեսի դատաաիրավական բարեփոխումների հայեցակարգից որոշ բաժիններ:

Նրա խոսքով` Կոնգրեսն իշխանության գալուց հետո ցանկանում է իրականում անկախ դատական համակարգ ստեղծել:

«Դատարանը իրականում պետք է լինի անկախ դատարան: Պետք է ունենանք, բացի անկախ դատարաններից, վերադաս դատարաններից, անկախ ստորադաս դատական օղակներ, նաև դատական իշխանություն, որը անկախ կլինի թե դործադիր իշխանությունից, թե օրենսդիր իշխանությունից: Մենք փորձել ենք: 2007 թվականին, երբ մենք օրենսդրորեն պետք է ավելի ընդլայնեինք դատարանների ու դատավորների անկախության իրավական, նյութական, կազմակերպչական երաշխիքները, մեր իշխանությունները մի դատական օրենսգիրք ընդունեցին, որով, ըստ էության, Հայաստանը սարքեցին դատական դատարանների նախարարություն, ոչ թե անկախ դատական համակարգ: Պիտի ասեմ, էդ որդեգրած քաղաքականությունը դատական օրենսգրքի նախագծային տարբերակով խստագույնս քննադատության արժանացավ թե’ Վենետիկի վեհաժողովի, թե’ Ամերիկայի հայ իրավաբանների միության, թե’ հայաստանյան բոլոր շատ թե քիչ տեսաբան իրավաբանների կողմից: Մենք էն ժամանակ էլ զգուշացնում էինք, նույնիսկ ես գլխավոր դատախազի տեղակալի աթոռին  նստած հարցազրույց եմ տվել և հայտարարել եմ, որ այս օրենսգրքով մենք ստեղծում ենք մի մարդու դատարան:  Հետո մենք հասկացանք, որ դա քաղաքական իշխանությունների որոշում էր, և, ըստ էության, 2007 թվականին այդ օրենսգիրքը մտավ ուժի մեջ: Նոր համակարգը ձևավորվեց 2007 թվականի աշնանն ու արդեն մեր բոլոր վատագույն կանխատեսումները իրականությւոն դառան», – ասել է Գագիկ Ջհանգիրյանը: