Home / Հայաստան / Հայկական բանակ՝ 3 զոհ 5 օրում. Վաղը բողոքի ակցիա նախագահի նստավայրի մոտ

Հայկական բանակ՝ 3 զոհ 5 օրում. Վաղը բողոքի ակցիա նախագահի նստավայրի մոտ

Այսօր հայկական բանակում հերթական զոհն է գրանցվել՝ Իջևանի զորամասում մեկում մահացել է 21 տարեկան երևանցի Արամ Մելքոնյանը: Այդ առնչությամբ «Բանակն իրականում» նախաձեռնությունը հանդես է եկել կոչով:

«Վերջին 5 օրում ևս երեք զինվոր է «ինքնաՍՊԱՆՎԵԼ» ՀՀ բանակում:

Հոկտեմբերի 8-ի Սերժ Սարգսյանը ստորագրել է 2011թ. աշնանային զորակոչի մասին հրամանագիրը:

Վերջին զոհերը`
Հոկտեմբերի 9 – Վլադիմիր Ասատրյան, 19 տարեկան, Խարբերդ
Հոկտեմբերի 12 – Յուրիկ Ներսիսյան, 19 տարեկան, Խարբերդ
Հոկտեմբերի 13 – Արամ Մելքոնյան, 21 տարեկան, Երեւան

Այս ցուցակը աճում է ժամ առ ժամ: Պետք է հենց հիմա քայլեր ձեռնարկել` դա կանխելու համար: Գերագույն գլխավոր հրամանատարը պարտավոր է երաշխիքներ տալ, որ մեր զորակոչված ԲՈԼՈՐ որդիները տուն են վերադառնալու ողջ և առողջ:

Հոկտեմբերի 14-ին, 13:00 կկայանա բողոքի ցույց ՀՀ նախագահի նստավայրի մոտ», – ասված է խմբի տարածած հաղորդագրության մեջ: