Home / Հայաստան / ՏԵՍԱՆՅՈՒԹ – 90 մտրակի հարվածի դատապարտված դերասանուհուն ազատ են արձակել

ՏԵՍԱՆՅՈՒԹ – 90 մտրակի հարվածի դատապարտված դերասանուհուն ազատ են արձակել

Հայտնի իրանցի կինոռեժիսոր Նասիրա Թագվայի կինը` դերասանուհի Մարզիյախ Վաֆամերը ազատ է արձակվել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանում արգելված «Իմ ծախված Թեհրան» ֆիլմում նկարահանված դերասանուհուն մտրակի 90 հարվածների և մեկ տարվա ազատազրկման էին դատապարտել երկրի իշխանություններին հեղինակազրկելու և ճաղատ գլխով հանդես գալու համար:  Դերասանուհուն բերման էին ենթարկել այս տարվա հուլիսին` ֆիլմի ցուցադրությունից հետո:

Իրանա-ավստրալական համատեղ արտադրության ֆիլմը պատմում է երիտասարդ դերասանուհու մասին, ով հետապնդվում է իշխանությունների կողմից իր գործունեության համար:

Մի քանի դրվագներում դերասանուհին հայտնվում է ճաղատ գլխով և առանց ավանդական գլխաշորի:

Դերասանուհու ազատ արձակման պայմանները դեռևս հայտնի չեն: