ՀՀ ոստիկանապետի պաշտոնում նշանակվելուց հետո ոստիկանական ստորաբաժանումների ղեկավար ներկայացուցիչների հետ առաջին հանդիպման մեկնարկին Վովա Գասպարյանը լարված մթնոլորտը փորձել է լիցքաթափել բավական յուրօրինակ ձևով, գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Ըստ թերթի տեղեկությունների` երբ բոլորը ոստիկանության կոլեգիայի նիստերի դահլիճում լուռ սպասելիս են եղել նոր պետին, Գասպարյանը ներս է մտել և ներկաներին ողջունել հետևյալ կերպ. «Բարև Ձեզ, միլիցա-պեպելնիցաներ», ինչից հետո սկսել է ծիծաղել:
«ՀԺ»-ն գրում է, դահլիճում նախ խուճապային լռություն է տիրել, ինչից հետո արագ կողմնորոշվողները նույնպես սկսել են ծիծաղել, սրանց հետևել են ուշ կողմնորոշվողները: