Home / Հայաստան / Մահմեդական աղջիկը կամուսնանա իրեն բռնաբարած բարեկամի հետ

Մահմեդական աղջիկը կամուսնանա իրեն բռնաբարած բարեկամի հետ

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը «ներում է շնորհել» 2 տարի Քաբուլի բանտում անցկացրած Գուլնազ անունով կնոջը` թույլ տալով նրան ամուսնանալ իրեն բռնաբարած բարեկամի` զարմուհու ամուսնու հետ: Նշենք, որ աֆղանական օրենքների համաձայն, աղջիկը մեղավոր էր ճանաչվել բռնաբարության ենթարկվելու մեջ և դատապարտվել 12 տարվա ազատազրկման, հայտնում է Mignews.com-ը:

Բանտում աղջիկը մեծացնում էր բռնաբարության արդյունքում ծնված երեխային: Նրան ներում էր շնորհվել այն բանից հետո, երբ նման նախագահին նման պահանջ էին ներկայացրել 5 հազար քաղաքացիներ:

Գուլնազը ազատ արձակվելուց հետո կամուսնանա իրեն սեռական բռնության ենթարկած տղամարդու հետ: Դա աֆղանական հասարակության պայմաններում պետք է «անվտանգություն » ապահովի նրա համար:

Գուլնազը, սակայն, խնդրել է, որպեսզի բռնաբարողի քույրը ամուսնանա իր եղբոր հետ` որպես կրկնակի «երաշխիք»: