Home / Հայաստան / Երևանում սպասվում է թույլ ձյուն

Երևանում սպասվում է թույլ ձյուն

Դեկտեմբերի 15-ին երեկոյան Հայաստանում սպասվում է ձյուն, ընդհանուր առմամբ առատ տեղումներ չեն լինի: Հանրապետության առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, բուք և ցածր տեսանելիություն, նաև մառախուղ: Օդի ջերմաստիճանն այս գիշեր կբարձրանա 2-3, արևմտյան շրջաններում` 3-5 աստիճանով: Այս մասին հաղորդում է MeteoTV-ն:

Երևանում երեկոյան հնարավոր է թույլ ձյուն, նաև մառախուղ, տեղ-տեղ մերկասառույց: Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -3-5, ցերեկային ժամերին` +1+3, երեկոյան` 0-2: