Home / Հայաստան / ՀԱՊԿ անդամ երկրները փաստաթղթեր ստորագրեցին

ՀԱՊԿ անդամ երկրները փաստաթղթեր ստորագրեցին

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասնեյակը:

Նստաշրջանը մեկնարկել է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպմամբ, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:

ՀԱՊԿ-ում նախագահությունը Բելառուսից փոխանցվել է Ղազախստանին:

Տեղի է ունեցել նաև համատեղ փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Ստորագրվել է թվով 23 փաստաթուղթ, որոնք միտված են հավաքական անվտանգության համակարգի կատարելագործմանը, կազմակերպության ներուժի մեծացմանը, ռազմական ու ռազմա-տնտեսական համագործակցության խորացմանը:

Նստաշրջանում կարևոր որոշումներ են ընդունվել ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի հատուկ ստորաբաժանումների վերազինման, տեղեկատվական անվտանգության ապահովման համակարգի ձևավորման, թմրանյութերի ապօրինի շրջանառության ու ահաբեկչության դեմ պայքարի, Աֆղանստանի տարածքից եկող սպառնալիքներին և մարտահրավերներին հակազդելու ընդհանուր միջոցառումների վերաբերյալ: