Home / Հայաստան / Սրճարանն առաջարկում է ընտրել նախագահին` սուրճի վրա (ՖՈՏՈՇԱՐՔ)

Սրճարանն առաջարկում է ընտրել նախագահին` սուրճի վրա (ՖՈՏՈՇԱՐՔ)

Ռուսաստանյան «Կոֆեին» սրճարանների ցանցն առաջարկում է քաղաքացիներին քվեարկել նախագահական ընտրությունների 5 թեկնածուներից մեկի օգտին` միաժամանակ առաջարկելով իրենց նախընտրած թեկնածուի դիմանկարով մեկ բաժակ սուրճ ըմպել:

Ակցիան կոչվում է «Ընտրիր և չես պարտվի»: Սուրճը պատվիրելիս ընդամենը պետք է նշել համապատասխան թեկնածուի անունը, և մատուցողը կգրանցի ընտրությունը իր առանձին ցուցակում:

«Վերջին տարիներին ռուսաստանցիները հետ են վարժվել ընտրելու անհրաժեշտությունից, և «Կոֆեին»-ը առաջարկում է թարմացնել ռեֆլեքսները, մարզվել և հիշել առհասարակ ինչպես է դա արվում»,- հաղորդում է կայքի մամլո ծառայությունը:

Ընտրողները կարող են պատվիրել կաթով սուրճ Պուտինի, Զյուգանովի, Ժիրինովսկու, Միրոնովի և Պրոխորովի նկարներով: