Home / Հայաստան / Ցմահ բանտարկյալները փորձել են փախչել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից

Ցմահ բանտարկյալները փորձել են փախչել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից

Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նշանակվել է ծառայողական քննություն՝ կապված դատապարտյալների փախուստի փորձի հետ, գրում է aravot.am-ը` նշելով, որ ցմահ ազատազրկման դատապարտված 5 անձինք փորձել են փախուստի դիմել, սակայն փախուստը կանխվել է:

Արդարադատության նախարարությունը, քննության շահերից ելնելով, չի հրապարակում ցմահների տվյալները, նաև այն աշխատակիցների, որոնց մատը խառն է եղել այս գործում:

Չի բացառվում, որ այսօր մեկուսարանում նշանակված՝ ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունու դատաքննությունը հետաձգվեց ներմեկուսարանային լարվածության պատճառով: