Home / Հայաստան / Հայաստանի առաջնությունը կմեկնարկի չեմպիոնի և փոխչեմպիոնի խաղով

Հայաստանի առաջնությունը կմեկնարկի չեմպիոնի և փոխչեմպիոնի խաղով

Այսօր Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով հաստատվել են 2012-2013թթ. Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների խաղացանկերը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Բարձրագույն խմբի առաջնությունը կմեկնարկի 2012թ. մարտի 24-ին և կավարտվի 2013թ. մայիսի 18-ին: Այն կանցնի վեց շրջանով և 42 տուրով, որոնցից 32-ը կանցկացվեն 2012 թվականին:

Առաջնության առաջին տուրում Դիլիջանի «Իմպուլսը» կհանդիպի Երևանի «Բանանցի» հետ, Կապանի «Գանձասարը» կընդունի Երևանի «Արարատին», Գյումրիի «Շիրակը»` Երևանի «Միկային»

Տուրի կենտրոնական խաղում կհանդիպեն երկու երևանյան ակումբներ` Հայաստանի գործող չեմպիոն «Ուլիսը» կմրցի փոխչեմպիոն «Փյունիկի» հետ:

Առաջին խմբում կմրցեն 10-ը թիմեր` «Շենգավիթ», «Միկա-2», «Փյունիկ-2», «Շիրակ-2», «Գանձասար-2», «Իմպուլս-2», «Բանանց-2», «Արարատ-2», «Ալաշկերտ» և «Կինգ դելյուքս»: Վերջին երկու թիմերը առաջնության նորեկներ են: Առաջին խմբի առաջնությունը կանցկացվի 4 շորջանով, կմեկնարկի 2012թ. ապրիլի 10-ին և կավարտվի 2013թ. մայիսի 13-ին:

Լուսանկարը` armfootball.com