Home / Հայաստան / Հրաչյա Մաթևոսյանը համբուրել է ակտիվիստների ձեռքերն ու շնորհակալություն հայտնել

Հրաչյա Մաթևոսյանը համբուրել է ակտիվիստների ձեռքերն ու շնորհակալություն հայտնել

Քիչ առաջ Մաշտոցի այգի է այցելել արձակագիր-հրապարակախոս Հրաչյա Մաթևոսյանը` գրող Հրանտ Մաթևոսյանի եղբայրը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է բնապահպան Մարիամ Սուխուդյանը:

Ակտիվիստների հետ զրույցում Հրաչյա Մաթրոսյանն ասել է, որ եթե Թումանյանը կենդանանար ու տեսներ այսօրվա Լոռին, կաթվածահար կլիներ: Նրա խոսքով` «այսօրվա այլադանկությունների մեղավորը մենք ենք, ու այսօրվա երիտասարդները քավում են մեր բոլորի մեղքերը»:

Հրաչյա Մաթևոսյանը խոստացել է հաջորդ անգամ այգի վերադառնալ այն ժամանակ,  երբ կգա հաջորդ թոշակի ժամանակը: Իսկ վերջում Մաթևոսյանը համբուրել է ակտիվիստների  ձեռքերը և  լացակումած շնորհակալություն հայտնել, որ իր փոխարեն պայքարում են, գրել է Մարիամ Սուխուդյանը:

Լուսանկարը` Մարիամ Սուխուդյանի ֆեյսբուքյան էջից