Home / Հայաստան / Ինչ է ասել Սերժ Սարգսյանը Սուրեն Զոլյանին

Ինչ է ասել Սերժ Սարգսյանը Սուրեն Զոլյանին

Երկու օր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Հանրային խորհրդի հետ, և ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանը, ով նաև Խորհրդի անդամ է, օգտվելով առիթից, խոսել է իր թեմայով` նշելով, որ իրեն ասում են, թե իր աշխատանքից ազատման հարցը համաձայնեցված է վերևների հետ, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Թերթը նշում է, որ այս մեղադրանքից Սերժ Սարգսյանը փոքր-ինչ նեղացել է և պատասխանել.

«Սուրիկ, եթե նկատի ունես, որ ինձ հետ է համաձայնեցվել, ասում եմ` ոչ, չի համաձայնեցվել»:

«Ներկաները հեռուն գնացող հետևություններ են արել այս խոսակցությունից, թե դա այն Զոլյանն է, որ մարտի 1-ից հետո հանդես եկավ իշխանություններին պաշտպանող և ընդդիմությանը մեղադրող հոդվածով: Այսինքն` իշխանությունը չի գնահատում նրանց, ովքեր կաշվից դուրս են գալիս և, սկզբունք ու արժանապատվություն մի կողմ թողած, հավատարիմ ծառայում իրեն», – գրում է «Հրապարակը»: