Home / Հայաստան / Ռուսաստանաբնակ մեծահարուստ հայերը գալիս են քարոզելու ՀՀԿ-ի համար

Ռուսաստանաբնակ մեծահարուստ հայերը գալիս են քարոզելու ՀՀԿ-ի համար

Այս օրերին ռուսաստանաբնակ մեծահարուստ հայերի մի մեծ խումբ ժամանել է Հայաստան` հատուկ ընտրությունների փուլում իրենց լուման ներդնելու համար: Այս մասին գրում է «Հրապարակը»` հղում կատարելով իր մոսկովյան աղբյուրին:

Ըստ թերթի` նրանք գալիս են իրենց ազդեցության տակ գտնվող շրջանակներին, մերձավորներին մոբիլիզացնելու համար` բնականաբար, հօգուտ իշխանության և առաջին հերթին` Հանրապետականի: Նրանք պատրաստվում են նաև որոշակի գումարներ ծախսել և ընդհանրապես ամեն ինչ անել, որ Հայաստանում իշխանական բուրգն այս տեսքով պահպանվի: Փողատերերին ձեռնտու է երկրում ստատուս-քվոյի պահպանումը, գրում է թերթը: