Home / Հայաստան / Ոստիկանությունը երթևեկողներին հորդորում է ծանոթանալ նոր նորմերին

Ոստիկանությունը երթևեկողներին հորդորում է ծանոթանալ նոր նորմերին

2012 թվականի հունիսի 2-ից ուժի մեջ են մտնելու Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի իրավախախտումների համար պատասխանատվություն սահմանող հոդվածներում կատարված փոփոխությունները, ինչպես նաև այդ իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական վարույթի ընթացակարգերը սահմանող հոդվածների փոփոխությունները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության կայքը:

Ոստիկանության հայտարարության մեջ նաև նշված է, որ թյուրըմբռնումներից և անհարկի տարաձայնություններից զերծ մնալու նպատակով երթևեկության մասնակիցներին հորդորում են նախապես ծանոթանալ փոփոխություններին և ճանապարհային երթևեկության իրենց իրավունքն իրացնել բացառապես օրենսդրությամբ սահմանված նորմերին համապատասխան: