Home / Հայաստան / Դատ. Վարդգես Գասպարիի փաստաբանի միջնորդությունը մերժվել է

Դատ. Վարդգես Գասպարիի փաստաբանի միջնորդությունը մերժվել է

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների վարչական դատարանը քննել է նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարիի դեմ հարուցված քրեական գործը: Հիշեցենք, որ Գասպարիին մեղադում են Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ խուլիգանության համար: Գասպարիի դեմ նախկինում նաև մեղադրանք է առաջադրված եղել 316 հոդվածի առաջին մասով` պաշտոնատար անձի նկատմամբ դիմադրություն ցույց տալու հատնակիշներով, սակայն այս մեղադրանքը հանվել է:

Երկրորդ մեղադրանքը հանված լինելու պատճառաբանությամբ է այսօր դատավոր Մխիթար Պապոյանը մերժել Գասպարիի փաստաբան Ռոբերտ Ռևազյանի միջնորդությունը`պահանջել, որպեսզի դատարան բերվեն տեղեկանքներ, որոնք կապացուցեն, որ տուժող ոստիկան Արթուր Բաղդասարյանը իրոք ստացել է ուղեղի ցնցման դեմ բուժում, ինչի մասին նա հայտատարում է: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է անձամբ Ռևազյանը:

«Բուժման մասին ինֆորմացիա ունենալը անհրաժեշտ է տուժածի ցուցմունքի արժեհավատությունը ստուգելու համար: Մենք ապրիլին դիմել ենq «Արմենիա» բուժհաստատություն, սակայն մեզ ինֆորմացիա հրաժարվել են տալ, այդ պատճառով էինք դիմել դատարանի միջնորդությունը ստանալու համար»,- ասել է փաստաբանը:

Կողմի երկրորդ միջնորդությունը վերաբերում էր ԶԼՄ-ների տեսախցիկներով դեպքի արձանագրած տեսանյութերը քննության առնելուն: Ոստիկանությունը հայտնել էր, որ տվյալ տեսանյութից հնարավոր չի եղել պարզել, թե դրանում  Գասպարիի հետ պատահած այդ դեպքն է նկարվե՞լ, թե՞ ոչ:

Սույն գործով հաջորդ նիստը կայանալու է հուլիսի 18-ին: