Հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտված, իսկ այնուհետև Ադրբեջան արտահանձնված և ներում ստացած ադրբեջանցի զինվորական Ռամիլ Սաֆարովը Россия 1 հեռուստաալիքի հետ զրույցում պատմել է իրագործած սպանության դրդապատճառների մասին:
REGNUM գործակալության փոխանցմամբ՝ Սաֆարովի լուսանկարի ֆոնին հեռուստաալիքը մեջբերել է վերջինիս խոսքերը. «Բանակն ինձ դասընթացների էր ուղարկել, մեզ հետ երկու հայեր կային: Սկզբում բարևում էին, ասում էին «հայ» (HI), ես չէի պատասխանում: Մի անգամ անցնում էին, հայերենով ինչ-որ բան քրթմնջացին և դեմքիս ժպտացին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, կտրել գլուխները»:
Հիշեցնենք, որ Մարգարյանի հանդեպ իրագործած սպանությունից հետո, Սաֆարովը գնացել էր նաև երկրորդ սպայի հետևից: Սակայն հանցագործին հնարավոր էր եղել կանգնեցնել: Մեկ այլ սենյակում ապրող երկրորդ հայ սպային փրկել էր լիտվացի սպան, ով աղմուկ էր բարձրացրել և արթնացրել գործընկերներին:
Տեսանյութը՝ այստեղ: