Home / Տեսանյութեր / ԱԺ-ում Սոցհարցերի նախարարությունը հաշվետվություն ներկայացրեց. քննարկեցին պատերազմի մասնակիցների հարցը

ԱԺ-ում Սոցհարցերի նախարարությունը հաշվետվություն ներկայացրեց. քննարկեցին պատերազմի մասնակիցների հարցը

Այսօր ԱԺ-ում «ՀՀ 2011թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացման հերթն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն էր:

Հաշվետվությունը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար   Արտեմ Ասատրյանը: Հաշվետվության ավարտից հետո ՀՀԿ-ական պատգամավոր, Աֆղանական պատերազմի վետերանների միության նախագահ Արմեն Մխիթարյանը հարց է բարձրացրել այդ պատերազմի մասնակիցներին տրվող գումարների մասին, որը կազմում է ընդամենը 5000 դրամ:

«Դա բավական քիչ է, այս հարցը ուղղում եմ ավելի շատ, որ եկող տարվա բյուջեում մի բան կարողանանք փոխել: Օրինակ կարող եմ բերել՝ Ռուսաստանի Դաշնությունում մոտ 80-100 դոլար են ստանում, Ուկրաինայում մոտավորապես նույնը, Ղրղզստանը, որ մեր նման երկիր է՝ տնտեսական, ֆինանսական առումով,  մոտավորապես 143 դոլարի սահմաններում է վճարում: Լավ կլիներ գոնե ամեն տարի մոտ հազար դրամի չափով ավելացնեին, որովհետև այդպատերազմի մասնակից մարդիկ, թե սոցիալական, թե առողջական խնդիրներ ունեն ու այդ գումարները բավական չեն: Հաշամդամները ստանում են 7000, իսկ ոչ հաշմանդամները ստանում են 5000 զինոկոմիսարիատից», – տեղեկացրել է Արմեն Մխիթարյանը:

Նախարարը  էլ նշել է, որ իրենք նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքում փոխել են այդ համակարգը և բացատրել, թե որն էր դրա հիմնական գաղափարախոսությունությունը:

«Մենք ունեինք նախկինում օրենքում տարբեր հավելումներ, կեսնաթոշակին տրվող և զինծառայողների կենսաթոշակի հաշվարկման շատ բարդացված համակարգ: Մյուս կողմից՝ ունեինք ձեր ասած դրամական փոխհատուցումները, նախկինում էլեկտրաէներգիայի և այլ արտոնությունների վերացումից հետո այս բոլոր տարբեր տիպի փոքր վճարումները միավորվեցին, մյուս կողմից՝ կենսաթոշակի չափը դրվեց օրենքով, որը մեզ հնարավորություն տվեց բարձրացնել, առաջին հերթին, զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին վճարվող գումարները: Դա առաջին քայլն է, նախորդ տարվա խնայողություններից շուրջ հինգ միլիարդ դրամ ուղղվել է  զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին: Հիմա զոհված զինծառահողի ընտանիքին վճարվում է 30 000 դրամ դրամական օգնություն և յուրաքնաչյուր երեխայի 20 000 դրամ լրացուցիչ դրամական օգնություն, բացի դրանից՝ նաև կենսաթոշակները, որոնք առանձին են որպես կատեգորիա: Ես համաձայն եմ, որ մեր քաղաքականության շրջանակներում հաջորդ թիրախները կարող ենք ուղղել մյուս կատեգորիաներին, բայց որպես առաջնահերթություն դիտարկվել է զոհված զինծառայողների ընտանիքները և այդ քայլը արվել է դրանից հետո: Կարծում եմ նաև կարելի է քննարկել, մյուս կատեգորիաներին վերաբերող խնդիրը»,- ասել է նախարարը:

Արմեն Մխիթարյանը նշել է, որ, իհարկե, զոհվածների ընտանքիներն առաջնահերթ են, բայց Աֆղանական պատերազմի մասնակիցը, եթե հաշմանդամ է և հիսունն անց է, և որոնցից  շատերը երկու պատերազմ են անցել, հիմանականում լուրջ հիվանդություններ ունեն և նրանց տրվող գումարը բավական չէ այդ խնդիրները հոգալու համար:

«Ես ամեն անգամ ԱՊՀ երկրների վետերանների խորհրդի նիստերին ամաչում եմ, որը Հայաստանը վերջին տեղում է»,- ասել է Մխիթարյանը:

Նախարարն էլ հավելել է, որ հաշմանդամների առումով իրենք իրականացրել են այդ դրամական օգնությունները, իսկ ինչ վերաբերվոմ է ոչ հաշմանդամ պատերազմի մասնակիցներին տրամադրվող գումարներին, պաա դա «պետք է նայել»: