18:00 ԱԺ-ում ավարտվեց այսօրվա քննարկումը, որը նվիրված էր ՀՀ գլխխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի՝ Վարդան Օսկանյանին «Սիվիլիթաս» հիմնադրամի գործով որպես մեղադրյալ ներգրավելու և պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդությանը: Վաղը քննարկումները շարունակվելու են:
17:00 ԲՀԿ-ն կոչ է արել խմբակցություններին չմասնակցել քվեարկությանը: Աղվան Վարդանյանը բարձրաձայնել է ՀՅԴ-ի տեսակետը. «Մենք մեր գործընկերոջը չենք հանձնելու»: ՀՅԴ-ական մեկ այլ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը նշել է, որ խմբակցությունը քվեարկությանը չի մասնակցի:
15:50 Սա պատվեր է ոչ միայն իմ, այլ նաև ԲՀԿ-ի դեմ: Այս մասին Ազգային ժողովում հնչեցրած իր ելույթում հայտարարել է Վարդան Օսկանյանը:
«Ինչ ասեմ, ես կարծում եմ, որ սա փոթորիկ է ոչ միայն փոքրիկ բաժակի մեջ, այլ սա անգամ փոթորիկ չէ մատնոցի մեջ: Ամոթ է, որ տասը տարվա արտգործնախարարին դրել եք այստեղ այսպիսի հարցադրումներ եք անում: Մենք, կարծես, վերադրձել ենք 1937 թվականին, երբ գործում էր ստալինյան մեթոդը: Հոդվածը կա մարդ կգտնեք, այս պարագայում մարդը կա, բայց հոդվածը չեն գտնում», – հայտարարել է Օսկանյանը:
15:25 ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ՀՀ գլխավոր դատախազից հետաքրքրվել է, թե արդյոք Օսկանյանի նկատմամբ խափանման միջոց կկիրառվի և կարող է արդյոք ԲՀԿ-ական պատգամավորը ձերբակալվել:
Աղվան Հովսեփյանը պատասխանել է, որ ձերբակալությունը հնարավոր չէ առանց ԱԺ-ի համաձայնության:
Օսկանյանի կարգավիճակի հետ կապված, բացի դատավարական գործընթացներից, այլ փոփոխություններ չեն կատարվելու:
«Որպես պատգամավոր, որպես հասարակական-քաղաքական գործիչ չի կարող սահմանափակվել նրա գործունեությունը և տեղաշարժը», – ասել է Աղվան Հովսեփյանը:
15:20 ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարց է ուղղել ՀՀ գլխավոր դատախազին՝ նշելով, որ իր համար շատ անհանգստացնող է, թե ինչպես այս քրեական գործը կարող է ազդել ոչ կառավարական կազմակերպությունների գործուենության վրա, մասնավորապես, «Սիվիլիթաս» հիմնադրամի և «Սիվիլնեթ» ինտերնետային հեռուստատեսության:
Հովսեփյանը պատասխանել է, որ իրենք «Սիվիլիթաս» հիմնադրամի շահերն են պաշտպանում՝ գործելով ոչ թե ի վնաս, այլ ի օոգուտ «Սիվիլթասի», և իրենց բոլոր ջանքերն ուղղված են կազմակերպությունների շահերի պաշտպանությանը:
«Դրա վկայույթյունն այն է, որ քրեական գործ հարուցելուց հետո Վարդան Օսկանյանը, իր միակ հարցաքննությունից հետո, շտապել է երկու հարյուր հազար դոլար փոխանցել «Սիվիլիթասի» հաշվին, մնացած գումարները ապահով գտնվում են բանկի համապատասխան հաշվին», – ասել է Աղվան Հովսեփյանը: Նրա խոսքով՝ այդ ոտնձգությունն ուղղված է և «Սիվիլաթասին», և Հանթսմանների բարի համբավին:
13:25 ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը հարց է ուղղել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, թե արդյոք մամուլում հայտված հրապարակումները, որ դատախազը հանդիպել է Վարդան Օսկանյանի հետհամապատասխանում են իրականությանը:
Հովսեփյանը պատասխանել է, որ ինքը հանդիպել է ոչ միայն Վարդան Օսկանյանի, այլ նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ և երկու հանդիպումն էլ տեղի է ունեցել Ազգային Ժողովում, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի աշխատասենյակում և վերջինիս ներկայությամբ:
«Քանի որ Վարդան Օսկանյանը ցուցմունքներ չէր տալիս և այժմ էլ չի տալիս նախաքննություն իրականացնող մարմնին, և իր դիրքորոշումները չի արտահայտել այն հարցերի վերաբերյալ, որոնք իրեն առաջադարված են նախաքննության մարմնի կողմից, ցանկություն առաջացավ, որպեսզի նա փաստաթղթեր ներկայացնի գլխավոր դատախազին, որոնք կհիմնավորեն իր անմեղությունը: Ես պատրաստակամորեն այդ փաստաթղթերը ընդունեցի և հանձնեցի նախաքննություն իրականացնող մարմնին և հանձնարարեցի, որ Վարդան Օսկանայնի իրավաբան ներկայացուցչի միջոցով այդ փաստաթղթերը ձևեակերպվեն օրինական ձևով: Եվ դրանք այժմ ձևակերպված են, պաշտոնապես քրեական գործում կան, կցված են քրեական գործին և այդ ուղղությամբ կատարվում է նախաքննություն: Եվ շնորհակալ եմ մեր այդ համագործակցության համար Վարդան Օսկանյանից, որովհետև նա ներկայացրել է նաև իր անձնական հաշվեհամարի շարժը, որ մենք պաշտոնապես պահանջելու իրավունք չունենք: Եվ այդ շարժից նույնպես երևում է, որ 181 հազար դոլար նա կանխիկ է ստացել և փոխանցել իր մյուս քարտերի վրա, որտեղից էլ ակնհայտ երևում է, որ ծախսել է անձնական նպատակների համար», – ասել է Աղվան Հովսեփյանը:
13:05 Քանի որ Օսկանյանը մեղադրվում է ուրիշի միջոցները յուրացնելու հոդվածով, ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը, հարց է ուղղել Հովսեփյանին, ճշտելու համար, թե քրեական գործում կա արդյոք բողոք Ջոն Հանթսմանի հիմնադրամի կողմից, և տվյալ պարագայում կա արդյոք «ուրիշի» դիրքորոշումը:
Գլխավոր դատախազն ասել է, որ «ուրիշը» «Սիվիլիթաս» հիմանդրամն է, քանի որ այդ հիմնադրամին հասանելիք գումարների մի մասը՝ 1,4 միլիոն դոլար Օսկանյանն իր անձնական հաշվեհամարին է դրել, ապա փոխանցել իր բարեկամներին կամ իր այլ հաշվեհամարներին: Հովսեփայնը նշել է, որ, այսպիսով, իրենք պաշտպանում են «Սիվիլիթաս» հիմնադրամի շահերը:
«Եթե Վարդան Օսկանյան անունը փոխարինենք Աղվան Հովսեփյան անունով, մոտ 2 միլիոն դրամը փոխարինենք այն մեքենայով, որ դուք վարում եք՝ Ֆոլկսվագեն Ֆաետոն, կարելի է ձեր դեմ գործ հարուցել, քանի որ այդ ուրիշի մեքենայի վրա կպցրել եք Գլխավոր դատախազության պետհամարանիշ և վարում եք», – ասել է Նիկոլ Փաշինյանը:
Հովսեփյանը ընդունել է, որ իր կողմից օգտագործվող մեքենայի մասին ԶԼՄ-ները բազմիցս գրել են: Հովսեփյանը խորհուրդ է տվել Փաշինյանին կատարել իր քաղաքացիական պարտքն իր մեքենայի մասին ինֆորմացիա ունենալու պարագայում, այսինքն՝ դիմել քննչական մարմիններին:
Փաշինյանը պատասխանել է, որ իր քաղաքացիական պարտքն է համարում ամեն ինչ անել՝ Հովսեփյանին պաշտոնանակ անելու համար, որպեսզի վերջինս չխոչընդոտի գործի քննությանը:
13:00 «Պահանջում ենք դադարեցնել Վարդան Օսկանյանի քաղաքական հետապնդումը»քաղաքացիական նախաձեռնության անդամները ակցիա են անցկացնում Ազգային ժողովի առջև:
12:55 Րոպեներ առաջ ՀՀ ԱԺ-ում ավարտվեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ելույթը, որում նա միջնորդություն է նրկայացրել ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին «Սիվիլիթաս» հիմնադրամի դեմ հարուցված գործում մեղադրյալ ներգրավվելու և պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին: Նշենք, որ Օսկանյանը մեղադրվում է ամերիկացի բարերար Ջոն Հանթսմանի հիմնադրամից ստացած մոտ 2 միլիոն դոլարը յուրացնելու մեջ:
Հովսեփյանը իր ելույթում ներկայացրել է գործի մանրամասները: ՀՀ գլխավոր դատախաիզ ելույթի ժամանակ Օսկանյանը նստած էր դահլիճում:
Ինչպես վկայում են Օսկանյանի պաշտպանության համար ստեղծված քաղաքացիական նախաձեռնության անդամները, այսօր Օսկանյանի օգնականներին չեն թողել մտնել ԱԺ:
Պատգամավորներն այժմ հարցեր են ուղղում ՀՀ գլխավոր դատախազին: