Home / Հայաստան / Շարմազանովը Ռոբերտ Քոչարյանին նկատի չի ունեցել, հայատարարության մեջ անուններ չի տվել

Շարմազանովը Ռոբերտ Քոչարյանին նկատի չի ունեցել, հայատարարության մեջ անուններ չի տվել

ՀՀԿ խոսնակ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը չգիտի, թե ում նկատի ունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր այսօրվա հարցազրույցում «խելամիտ» անվանելով: Այս մասին նա հայտարարել է Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ:

Հիշեցնենք, որ Քոչարյանը, մասնավորապես, խորհուրդ էր տվել «այն «խելամիտներին», այսինքն նրանց, ովքեր ամենուր իմ ստվերն են փնտրում, լավ բացել աչքերը, որպեսզի վերջապես տեսնեն, որ ԲՀԿ-ում հավաքվել է քաղաքական թիմ, որն ի զորու է ինքնուրույն ձևավորել կուսակցության քաղաքական օրակարգը»:

Ավելի վաղ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ ոչ իշխանական ուժերի ներսում առկա գործընթացներում (նկատի ուներ ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ) անհնար է չնկատել որոշակի ստվեր, մի մարդու, ով ուղղորդում է այս ամենն իշխանության գալու նպատակով:

«Ես չգիտեմ, թե ում է նկատի ունեցել խելամիտներ ասելով: Ես իմ հայտարարությունների մեջ շատ զգույշ եմ եղել, ոչ մեկի անունը չեմ տվել: Ցավում եմ, որ երկրորդ նախագահը կարծում է, թե իմ խոսքը իրեն է ուղղված», – այսօր ասել է Շարմազանովը:

ՀՀԿ-ական խոսքով՝ ԶԼՄ-ներում նվշող ենթադրությունները սխալ են, և սլաքներն ուղղվել են սխալ մարդու վրա: