Home / Հայաստան / ՀԱԿ-ը վերահսկելու է քարոզարշավի ընթացքը և տալու է իր գնահատականը

ՀԱԿ-ը վերահսկելու է քարոզարշավի ընթացքը և տալու է իր գնահատականը

Հայ Ազգային Կոնգրեսի այսօրվա հերթական քաղխորհրդի նիստում՝ ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նախընտրական շրջանում տեղի ունեցող իրադարձությունները: Այդ մասին նիստից հետո Epress.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:

«Կարծիքների փոխանակում եղավ նաև, թե ընտրարշավը ինչ ընթացք ունի, որքանով է դա նպաստում, որ ընտրարշավը մրցակցային լինի: Մենք ընտրությունների ընթացքին միանշանակ հետևելու ենք, մենք լուրջ քաղաքական ուժ ենք, որը նպատակահարմար չգտավ սեփական թեկնածուով հանդես գալու, բայց մենք միանշանակ վերահսկելու ենք ընտրությունների քարոզարշավի ամբողջ ընթացքը»,- ասել է Լյուդմիլա Սարգսյանը:

Նրա խոսքով՝ հանձնաժողովների միջոցով իրենք հետագայում կտան ընտրությունների արդյունքների վերաբերյալ իրենց գնահատականը: