Home / Հայաստան / Պատգամավորը կոչ է արել կողմ քվեարկել Զինված ուժերի մասին օրենքում փոփոխություններին

Պատգամավորը կոչ է արել կողմ քվեարկել Զինված ուժերի մասին օրենքում փոփոխություններին

Այսօր Ազգային ժողովում «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը կոչ է արել կողմ քվեարակել այդ նախագծին:

Նշենք, որ նախագծում առաջարկվում է Զինված ուժերում գնդի սպա հոգեբանի ներգրավում: Նահապետյանը նշել է, որ ակնհայտ է,  որ այս ինստիտուտի ներդրումը ունի դրական նպատակ և դրա անհրաժեշտությունը կա:

«Գնդի սպա հոգեբանը ենթակա է լինելու հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալին, և հուսանք, որ Զիված ուժերում կատարվող իրավախախտումների կանխարգելման գործում կարող է էական նշանակութուն ունենալ նաև հոգեբանական աշխատանքը»,- ասել է Կորյուն Նահապետյանը: Նա նշել է, որ տարբեր  ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ իրավախախտումների պատճառներ հանդիսանում են ծառայողների հոգեկան ոչ բավարար վիճակը, անկայունությունը և այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հոգեբանի առկայությունը Զինված ուժերում: