Home / Տեսանյութեր / Ստորագրահավաք Սարյանի պուրակում. 81 մարդ անդամակցել է ՀԱԿ կուսակցությանը

Ստորագրահավաք Սարյանի պուրակում. 81 մարդ անդամակցել է ՀԱԿ կուսակցությանը

«Ազատության հրապարակ» նախաձեռնությունը Սարյանի պուրակում Նորաստեղծ «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությանն անդամակցելու համար ստորագրահավաք է նախաձեռնել, որին միացել է 81 քաղաքացի:

«Անդամակցելով այս խմբին (Ազատության հրապարակ նախաձեռնությանը)՝ մենք ողջունում ենք նախաձեռնող խմբի հայտարարությունը և հայտնում, որ կիսելով ստեղծվելիք կուսակցության գաղափարախոսությունը՝ պատրաստ ենք դառնալ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ և մասնակցել նրա ձևավորման աշխատանքներին», – ասված է ստորագրահավաքին մասնակցած քաղաքացիների հայտարարության մեջ: