հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / ԵՊՀ-ի մոտ ստորագրահավաք են անում ընդդեմ «զորքը» ղեկավարող ռեկտորի օգնականի

ԵՊՀ-ի մոտ ստորագրահավաք են անում ընդդեմ «զորքը» ղեկավարող ռեկտորի օգնականի

Այսօր ԵՊՀ-ի գլխավոր մասնաշենքի մոտ, առավոտյան 09:30-ից կրկին մեկնարկել է դասադուլ-ակցիան, որը հարյուրավոր ոսւանողներ և քաղաքացիական ակտիվիստներ անցկացնում են արդեն 4 օր շարունակ:

Բացի դասադուլավորներից, համալսարանի մոտ է հավաքված ԵՊՀ-ի ուսանողների ևս մեկ խումբ: Epress.am-ի հետ զրույցում ուսանողներից մեկը փոխանցել է, որ իրենք ստորագրահավաք են անցկացնում ԵՊՀ-ի ռեկտորի օգնական, պատմաբան Գևորգ Մեքոնյանի դեմ՝ պահանջելով նրա հրաժարականը:

Նշենք, որ Գևորգ Մելքոնյանն այս օրերին կազմակերպում է դասադուլավորների դեմ հակաակցիաները՝ համակարգելով այն ուսանողների գործողությունները, ովքեր կանգնում է ԵՊՀ-ի մուտքի մոտ և ակցիայի մասնակիցներից պահանջում են հեռանալ բուհի առջևից: Երեկ Մեքոնյանը վիճաբանել է դասադուլավորների հետ ու, շրջվելով դեպի հակաակցիայի մասնակիցները, ասել է. «Զորքը բեր առաջ»:

Ուսանողները նշում են, որ Մելքոնյանի նման գործողությունները չեն մտնում ռեկտորի օգնականի պարտականությունների մեջ: Ստորագրահավաք անող ուսանողներից մեկը հայտարարել է, որ իրենք արդեն հավաքել են մոտ 80 ստորագրություն: Նշենք, որ Գևորգ Մեքոնյանը «Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ-ի հիմնադիր նախագահն է: Հիշեցնենք նաև, որ նույն Մելքոնյանը հանդիպել էր 2008 թվականի մարտի 1-ին զոհվածների ծնողների հետ, երբ վերջիններս բողոքում էին բուհական դասագրքի մեջ, որտեղ մարտի 1-ի իրադարձությունները աղճատված էին ներկայացված:

Ստորագրահավաքի մասնակիցներից շատերը, այնուամենայնիվ, առայժմ չեն միանում դասադուլավորներին: