Հայաստանի արտգործնախարարության շենքի այսօր նշանակված աճուրդը չկայացավ` գնորդի բացակայության պատճառով։
Հաշվի առնելով այդ հանգամանքը, որոշվեց շենքը վաճառել «Տանգո» ընկերությանը, որի հետ նախնական պայմանագիր էր կնքվել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Նախնական պայմանագրով «Տանգո» ընկերությունը, որը, ըստ շրջանառվող տեղեկությունների, պատկանում է արգենտինահայ մեծահարուստ Էդուարդո Էռնեկյանին, կառավարության թիվ 2 մասնաշենքի համար պետք է վճարի 51 միլիոն 270 հազար 840 դոլարին համարժեք դրամ։
Անցած տարեվերջին Հայաստանի կառավարությունը որոշում էր ընդունել, հաշվի առնելով հասարակական դժգոհությունը, արտգործնախարարության շենքը վաճառել ոչ թե ուղղակի վաճառքի ձևով, այլ` աճուրդով։