ՀՀ Ազգային անվտանգության ծառայության փոխտնօրեն Ֆելիքս Ցոլակյանը ՀՀ կառավարության այսօրվա նիստում նշանակվել է Շիրակի մարզպետի պաշտոնում: 61-ամյա Ցոլակյանը ծնունդով Շիրակի մարզից է: Նա գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումը ստացել է 2009 թվականին:
Հիշեցնենք, որ Շիրակի մարզպետի պաշտոնը թափուր էր մնացել Աշոտ Գիզիրյանի հրաժարականից հետո: Գիզիրյանը մարզպետի պաշտոնը լքել էր ՀՀ նախագահական ընտրություններից 4 օր անց, քանի որ Շիրակի մարզում Րաֆֆի Հովհաննիսյանը ավելի շատ ձայն էր հավաքել, քան Սերժ Սարգսյանը:
«Ես իմ պարտությունն ընդունեցի, թող Րաֆֆին էլ ընդունի իր պարտությունը», – ասել էր Գիզիրյանը:
Լուսանկարը՝ azatutyun.am