Շաբաթ օրը Ազատության հրապարակում նախատեսված «Էմփիրեյ» ռոք խմբի համերգը չի կայանալու: Այս մասին Aravot.am-ին հայտնեց խմբի մենակատար Սարգիս Մանուկյանը:
Նրա խոսքով` այս որոշումը խմբի բոլոր անդամների միջև տեղի ունեցած քննարկումից հետո է հաստատվել:
Ըստ Սարգիս Մանուկյանի՝ խմբի անդամները համերգին մասնակցելու նպատակահարմարության հարցում ընդհանուր հայտարարի չեն եկել, դրա համար որոշել են ընդհանրապես չմասնակցել: Նա նշել է, որ բացի ստեղծագործական տարաձայնություններից՝ խմբի մասնակցության հարցում առաջացել են տեխնիկական խնդիրներ ևս, ինչը դարձել է համերգից հրաժարվելու պատճառներից մեկը:
Լուսանկարը՝ yerevanguide.am